«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Պետությունն ընդդեմ սեփական բիզնեսի. ինչո՞ւ են հայ մեծահարուստները հայտնվում բանտերում կամ արբիտրաժում

Պետությունն ընդդեմ սեփական բիզնեսի. ինչո՞ւ են հայ մեծահարուստները հայտնվում բանտերում կամ արբիտրաժում
24.09.2026 | 15:08

Աշխարհի բոլոր երկրների բյուջեն ձևավորվում է հիմնականում բիզնեսից գոյացող հարկերի միջոցով, ուստի այդ երկրների իշխանություններն ամեն կերպ նպաստում են դրանց զարգացմանը։ Իսկ մեզանում խոշոր բիզնեսի ճանապարհը փակողը հենց պետությունն է։
Մեր ամենախոշոր բիզնեսմենների ճակատագիրը տխուր ավարտ է ունենում. Լևոն Հայրապետյանի նման մեծ ազգասերն ու բարերարը կյանքն ավարտեց ռուսական բանտում (կարծիքներ կան, որ ոչ առանց մեր մասնակցության)։ Ռուբեն Վարդանյանի նման ազգասերն ու բարեգործը գտնվում է ադրբեջանական բանտում, և մեր իշխանությունները տարիներ շարունակ լռության են մատնում դա։ Գագիկ Ծառուկյան բարեգործը ևս կալանավորվել է, իսկ նրա միջոցներով Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցումը՝ դադարեցվել։
Սամվել Կարապետյան միլիարդատերը, ով իր բիզնեսը ծավալել է Ռուսաստանում և միլիոնավոր դոլարների օգնություն է հատկացրել Հայաստանին, այսօր կալանավորված է։ Իսկ Հայաստանում գտնվող նրա բիզնեսները, որոնց գործունեությունից պետական բյուջե տարեկան միլիարդավոր դրամներ էին մուտքագրվում, պետությունը բռնագրավել է ինչ-որ պատրվակներով։
Ի դեպ, Կարապետյանը դիմել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։ Օրերս ստացվել է հետևյալ տեղեկությունը. «Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը կասեցրել է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված՝ էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու թույլտվության մասին օրենքը և կոչ է արել ձեռնպահ մնալ բռնագրավումից»։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ
Դիտվել է՝ 3404

Մեկնաբանություններ